ԿարևորՀասարակություն

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը հիմնանորոգումից հետո պատրաստ է շահագործման` «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։

«Մաքսային և անձնագրային հսկողության, ինչպես նաև սահմանապահների առումով ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորափոխադրումները պատշաճ կերպով իրականացվեն»,- ասել է նա։

1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները: Հայաստանն ու Թուրքիան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանն ու Թուրքիան նշանակել են հատուկ ներկայացուցիչներ։

2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Կարդացեք նաև

Back to top button