
89 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Յուրի Սոլոմինը հունվարի 10-ին դուրս էր գրվել հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել էր նոյեմբերի 6-ին։
Յուրի Սոլոմինը ծնվել է 1935 թվականի հունիսի 18-ին Չիտայում։ 1961 թվականից դասավանդել է Շչեպկինի անվան բարձրագույն թատերական դպրոցում, եղել է դերասանի վարպետության ամբիոնի պրոֆեսոր։ 1988 թվականից եղել է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Նա խաղացել է գրեթե 60 ֆիլմերում և սերիալներում։




