ԿարևորՀասարակություն

Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիրի մարզպետ

Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ: Որոշման նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում:  

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասված է որոշման նախագծում:

Հունվարի 5-ին՝ մարզային այցելությունից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումմամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից:

Կարդացեք նաև

Back to top button