
Լիտվայի Կաունաս քաղաքում այսօր մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մասնակից Ֆյոդոր Չիտիպախովյանը կարճ ծրագրից հետո անցավ եզրափակիչ փուլ, հաղորդում է ՀԳՖ-ի մամուլի ծառայությունը։ Եզրափակիչ փուլը տեղի կունենա հոնվաի 12-ին Լիտվայի ժամանակով 18։00-ին։
20-ամյա Ֆյոդոր Չիտիպախովյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ մարզվում է։ Անցած տարի նա մասնակցել է երեք միջազգային մրցաշարի Տալլինում, Աստանայում և Ստամբուլում։ Լավագույն արդյունքը ցույց է տվել Ստամբուլում՝ գրավելով չորրորդ տեղը։





