ԿարևորՔաղաքական

Հունաստանի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այսօր առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ է դրել։

Նա նաև ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1,5 միլիոն զոհերի հիշատակին։

Երկու երկրների բարձրաստիճան դիվանագետներն այնուհետեւ առանձնազրույց են ունեցել ԱԳՆ-ում, որին հաջորդել է համատեղ ասուլիսը։

Յորղոս Գերապետիտիսին կընդունի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button