ԿարևորՀասարակություն

Volkswagen ավտոմեքենաները կստանան ChatGPT-ի աջակցությունը

Volkswagen ընկերությունը CES 2024  ցուցահանդեսում հայտարարել է, որ IDA ձայնային օգնական ունեցող մեքենաները կստանան ChatGPT-ի աջակցությունը:

Արհեստական բանականությամբ chatbot-ը կաշխատի Cerence Chat Pro հարթակի միջոցով, որի հիմքում OpenAI-ի լեզվական մոդելն է:

Եվրոպայում ChatGPT-ի աջակցությունը Volkswagen ID.3, ID.4, ID.5 և ID.7 էլեկտրական մեքենաներում, ինչպես նաև նոր Tiguan-ում, Passat-ում և Golf-ում կհայտնվի երկրորդ եռամսյակում:

Նոր գործառույթը դեռ հասանելի չի լինի ԱՄՆ-ում, ընկերությունում համակարգի ներդրման հնարավորությունը դեռ քննարկվում է։

AI chatbot-ը կտեղադրվի IDA ձայնային օգնականի հետին մասում. վարորդներն այն կօգտագործեն նավիգացիան, օդորակումը կառավարելու, երաժշտություն լսելու, տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև իրենց հարցերին պատասխաններ գտնելու համար:

ChatGPT-ն կմեծացնի ձայնային օգնականի հնարավորությունները՝ «ընդլայներով պարզաբանվող հարցերի շրջանակը, օգտագործելով ավելի հարուստ բառապաշար», — պարզաբանել է Volkswagen-ի ներկայացուցիչը:

Այժմ արտադրողի մեքենաներն օգտագործում են ավելի համեստ լեզվական մոդել՝ Cerence CaLLM, որի միջոցով կարելի է ստանալ շուրջ 10 հազար հարցի պատասխան մեքենայի, ապրանքանիշի և այլ գործառնությունների վերաբերյալ:

Ձայնային օգնականը կմիանա «Ողջույն, IDA» հրամանով կամ սեղմելով ղեկի կոճակը, ինչպես նախկինում: Եթե ​​օգնականը չկարողանա ինքնուրույն մշակել հարցումը, այն կուղարկի արհեստական բանականությամբ չաթբոտին:

Cerence-ն օգնել է Volkswagen-ին որոշ սահմանափակումներ սահմանել չաթբոտի պատասխանների համար. համակարգը չի պատասխանի հայհոյանքներին, ինտիմ կամ այլ զգայուն, նաև քաղաքական թեմաներով հարցերին:

Նշվում է, որ երբեմն այդ սահմանափակումները խափանվում են, բայց հիմնականում դրանք ճիշտ են աշխատում։

ChatGPT-ի ինտեգրումը կարող է նոր փուլի սկիզբ լինել Volkswagen-ի համար: Cerence-ի գործադիր տնօրեն Ստեֆան Օրթմանսն ասել է, որ ընկերությունում «ուսումնասիրում են համագործակցության հնարավորությունը, Volkswagen ավտոմեքենայի հաջորդ սերնդի մեքենաների համար կմշակվի նոր ինտերֆեյս՝ հիմնված է մեծ լեզվական մոդելի վրա»:

Կարդացեք նաև

Back to top button