ԿարևորՀասարակություն

Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2024 թվականի ձմեռային զորակոչը

Մարզի նորակոչիկներին ճանապարհելու են գնացել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի ղեկավարները, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը և պաշտոնատար այլ անձինք։

Մարզի ղեկավարը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:

«Տղերք ջան, հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է։ Խնդրանքս է ձեզ՝ եղեք կարգապահ, միմյանց հանդեպ հոգատար, եղբայրաբար։Աստված խաղաղ պահի մեր երկիրը, բարով գնաք ծառայության», – իր խոսքում ասել է Սեդրակ Թևոնյանը։

Տղաները ստացել են նաև քահանայի օրհնությունը։

Կարդացեք նաև

Back to top button