
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին հայտնել է X սոցցանցի իր էջում։
Պետության ղեկավարը, որը բավարարել է Բորնի հրաժարականի դիմումը, նրան շնորհակալություն է հայտնել գործի հանդեպ նվիրվածության և վճռականության համար:
Ինչպես նշվել է Ելիսեյան պալատում, Բորնը կաբինետի այլ անդամների հետ կշարունակի պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը:
Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը Բորնի ամենահավանական իրավահաջորդ էր անվանել 34-ամյա կրթության նախարար Գաբրիել Աթտալին։
Բորնը Ֆրանսիայի կաբինետը գլխավորում է 2022 թվականի մայիսից:




