
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ «Եվրատեսիլ — 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող՝ 1-ին համարի տակ հանդես եկած Արամ MP3-ն իր «Not Alone» երգով անցավ եզրափակիչ փուլ: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 37 երկիր: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:




