ԿարևորՀասարակություն

Հանրային նոր քրեական հետապնդում՝ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի նկատմամբ

ՊՆ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Հ.Բ.-ն մեղադրվում է
առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար. դատախազը
հարուցել է

Դատախազը 2024 թվականի հունվարի 4-ին սեփական նախաձեռնությամբ հանրային նոր
քրեական հետապնդում է հարուցել 1999 թվականից մինչև 2017 թվականը ՀՀ պաշտպանության
նախարարությունում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հ.Բ.-ի նկատմամբ
(Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2-րդ
բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ և
այլն):

Հանրային նոր քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված
Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով՝
շուրջ 251 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար: Հ.Բ.-ին մեղադրանք է ներկայացված
նաև հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ
տվյալները թաքցնելու համար (5 դրվագ):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև

Back to top button