Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են Հոգևոր երաժշտության փառատոնի՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին: Համերգը կկայանա հունվարի 6-ին՝ Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում, մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի:
Համերգի սկիզբը 17:00-ին:
15:00-ից եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, ուր կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:




