ԿարևորՀասարակություն

Հարցեր բարձրացնողներ կան, խնդիրները լուծողներ են պետք

Կառավարության այս տարվա առաջին նիստը պաշտոնանկությամբ է սկսվել։ Իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Նախագծման, իրականացման ու գույքի որակի հետ կապված խոտան․ խոշորացված համայնքներում տարբեր սուբվեցնիոն ծրագրեր են իրականացվում։ Հիմնականում այդ ծրագրերի շրջանակներում են իրականացվում դպրոցաշինական ծրագրերը։ Համայնքներում իրականացվող ծրագրերի պատասխանատուն նախ և առաջ մարզերի ղեկավարներն են՝ արձանագրել է Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետը 2024–ին իրենց պաշտոնում աշխատանքային մեկ օր մնացին։ Այժմ արդեն նրանց աթոռները թափուր են։ Կառավարության այս տարվա առաջին նիստում Արմեն Ղուլարյանն ու Արամ Խաչատրյանը գործընկերներին հրաժեշտ տվեցին՝ շնորհակալական խոսքեր լսելով վարչապետից․

«Նախ ուզում եմ պարոն Ղուլարյանին ու պարոն Խաչատրյանին շնորհակալություն հայտնել ՝ կատարած աշխատանքի համար։ Ես այսօր առավոտյան էլ  նիստից առաջ հանդիպել եմ նրանց հետ, շնորհակալություն եմ հայտնել ու հաջողություն մաղթել»։

Աշխատանքային 2024–ը Նիկոլ Փաշինյանը սկսեց Լոռու մարզ այցելությամբ։ Այստեղ նա տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում մի շարք խնդիրներ արձանագրեց։ Դրանց մասին խոսեց տեղում, նաև կառավարության այս տարվա առաջին նիստում։ Կառավարության ղեկավարը մարզպետներին և համապատասխան պաշտոնյաներին հորդորեց ավելի հետևողական լինել և պահանջեց ոչ թե հարցեր բարձրացնել, այլ լուծել դրանք:  

«Չգիտեմ՝ որքանով է պատեհ սա ասելը, բայց ես հինգ տարի դրա մասին խոսում եմ, շինարարության այն ընդհանուր ընկալումը, որ շինարարությունը մի բան է, որ շինարարը պետք է մի կերպ հասնի օգտագործողին, իսկ օգտագործողը մինչև հաջորդ շինարարությունը պետք է տառապի այդտեղ։ Շինարարության հաձնումից գործնականում 3 օր անց սկսվում է վերանորոգման գործընթացը։ Այդ գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ մինչև շենքը  կքանդեն, զրոյից կսարքեն։ Այդ շինարարական «պռառաբային» կուլտուրան մեզ մոտ խորը նստած է»։

 Նախագծման, իրականացման ու գույքի որակի հետ կապված խոտան․ խոշորացված համայնքներում տարբեր սուբվեցնիոն ծրագրեր են իրականացվում։ Հիմնականում այդ ծրագրերով են իրականացվում դպրրոցաշինական ու այլ ծրագրեր։ Համայնքներում իրականացվող ծրագրերի պատասխանատուն նախ և առաջ մարզի ղեկավարն է՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը․

«Իսկ ինչու՞ պետք է վարչապետը գնա , կներեք, էդ ամեն ինչը տեսնի ։ Տեղեր կան, որ ես 2, ստիպված 3-րդ անգամ էլ եմ գնալու: Որտեղ ես 3 անգամ եմ գնում, դուք պետք է 13 անգամ գնաք: Այո, պետք է գնաք կախիչից ձեր վերարկուն կախեք, լվացարանից օգտվեց, նայեք՝ ինչ է կատարվում»

Հայտարարվեց՝ խնդիրներ բարձրացնողները շատ են, այժմ այդ խնդիրները լուծողներ են անհրաժեշտ․

«Ինձ այլևս պետք չեն խնդիրների բացատրություններ: Ինձ պետք են խնդիրների լուծումներ: Խնդրում եմ ինձ որևէ մեկդ չտաք բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես, կգաք, կասեք, որ այս հարցը լուծված է: Ինձ այլևս չեն հետաքրքրում բացատրություններ, ինձ պետք են լուծումներ: Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, ովքեր լուծում են հարցեր»։

Հայատարությունը հիմնավորում ունի՝ սոցիալական ցանցերում հարցեր  բարձրացվում են, իսկ պաշտոնյաները եթե անգամ հարցեր բարձրացնում են՝ իրենք իրենց պետք է դրանք բարձրացնեն ու լուծեն՝ եզրափակեց կառավարության ղեկավարը։

Կարդացեք նաև

Back to top button