
Հունվարի 5-ին, ժամը 10։00-16։00-ը Հայաստանում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվելու Իրանում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ, հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանությունից։
Իրանի Քերման նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ավելի քան 200 մարդ վիրավորվել է։
Երկրում սգո օր է հայտարարվել։




