
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
«2023 թվականը ծանր տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, և ամբողջ աշխարհի ժողովուրդների համար՝ հաշվի առնելով հակամարտությունները, աննախադեպ մարտահրավերները՝ չնայած դրանք կանխելու ջանքերին։
Թող 2024 թվականը մեր ընտանիքների համար լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի։ Թող այս տարի հաջողակ լինի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի»,- գրել է Արարատ Միրզոյանը։
2023 was difficult year for 🇦🇲, Armenians, including of NK, & many in globe given conflicts, unprecedented challenges & despite efforts to prevent them.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 30, 2023
Let 2024 be year of stability, peace & achievements for our families, successful year for those striving for better future. pic.twitter.com/fbPr3DYQJA




