ԿարևորՍպորտ

Կայծակնային շախմատի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնները Մարիամ Մկրտչյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն էին

Ավարտին մոտեցավ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը, որն ընթանում էր Սամարղանդում:

Առաջնությանը մասնակցում էին 45 երկրների 206 շախմատիստներ: Հաղթող դարձավ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով 21 հնարավորից վաստակեց 16 միավոր:

Լևոն Արոնյանը վաստակեց 14 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Հայաստանի շախմատիստներից մրցանակային տեղ զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Ռոբերտը վաստակեց 13 միավոր և զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը:

Տիգրան Պետրոսյանը վաստակեց 12.5 միավոր: Մանուել Պետրոսյանը՝ 12 միավոր:

***

Աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությանը մասնակցում էին 30 երկրների 118 շախմատիստուհիներ: Հաղթող դարձավ Վալենտինա Գունինան, ով 17 հնարավորից վաստակեց 14 միավոր:

Հայ շախմատիստուհիներից մրցանակային տեղ զբաղեցրեց Մարիամ Մկրտչյանը: Մարիամը վաստակեց 10.5 միավոր և զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը:

Առաջնության շրջանակներում Մարիամը հաղթեց աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի հետ:

Էլինա Դանիելյանը վաստակեց 9 միավոր: Էլինան 11-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունին:

Սուսաննա Գաբոյանը վաստակեց 8.5 միավոր: Սուսաննան 2-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին:

Մարիամը և Սուսաննան նաև զգալիորեն բարելավեցին իրենց կայծակնային շախմատի վարկանիշները:

Կարդացեք նաև

Back to top button