
Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին մարտնչող ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներից հետո, նշված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում:
«Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաև ստատուս քվոյի ցանկացած փոփոխության համար: Ֆրանսիան վերահաստատում է իր համերաշխությունը Երուսաղեմի Հին քաղաքի հայ համայնքի հետ և շարունակելու է ամենայն ուշադրությամբ հետևել իրավիճակին»,- ասված է գրառման մեջ:
La France condamne fermement les actes de violence conduits hier contre la communauté arménienne dans la vieille Ville de #Jérusalem, qui surviennent après de multiples attaques au cours des derniers mois par des extrémistes violents. (1/3)
— France à Jérusalem 🇫🇷 🇪🇺 (@FranceJerusalem) December 29, 2023




