ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախ վերադառնալու հույսով․ արցախցի ռադիոականները՝ «Ռադիոլուրի» տաղավարում

Անցյալ տարի այս նույն օրերին Արցախն արդեն մի քանի շաբաթ շրջափակման մեջ էր։ Արցախցի գործընկերների հետ կապի էինք դուրս գալիս հեռախոսով՝ ստանալու նրանցից ու ունկնդրին ներկայացնելու բլոկադային առօրյայի մասին տեղեկություններ։ Արցախցի մեր գործնկերներից մի քանիսը, ի դեպ, այժմ աշխատում են Հայաստանի հանրային ռադիոյում կամ համագործակցում հանրայինի հետ։

Ռադիոլուրի տաղավարում նրանք պատմել են բլոկադային առօրյայի, տոնական տրամադրություն ապահովելու ջանքերի և գլխիվայր շրջված իրականության մեջ առաջ շարժվելու պլանների մասին։ Վիկտորյա Սարգսյանի, Սրբուհի Վանյանի, Անի Մանգասարյանի հետ զրուցել է Մառլենա Հովսեփյանը։

Back to top button