Մի քանի ոլորան ու մենք արդեն հյուսիսարևելյան սահմանագոտում ենք։ Մարտական հենակետում պայմանագրայիններն են, որոնք մոտակա գյուղերի բնակիչներն են։ Լավ գիտեն տեղանքն ու թշնամու հոգեբանությունը։
Դեկտեմբերի 31-ի գիշերն էլ տղաները կլինեն մարտական հենակետում, որպեսզի թիկունքում տարեմուտը խաղաղ լինի։
Առաջնագծի մարդիկ մաղթում են, որ 2024-ը խաղաղության ու վերադարձի տարի լինի։




