ԿարևորՍպորտ

Կայծակնային շախմատի ԱԱ․ հայ շախմատիստների արդյունքներն առաջնությունում

Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում դեկտեմբերի 29-30-ը անցկացվում է կայծակնային շախմատի առաջնությունը։ Տղամարդկանց առաջնությունը 21 խաղափուլով է, կանանցը՝ 17:

Հայ շախմատիստների առաջին խաղային օրվա արդյունքները 11 խաղափուլից հետո՝

  • Շանթ Սարգսյան՝ 6.5 միավոր
  • Տիգրան Պետրոսյան՝ 6 միավոր
  • Հայկ Մարտիրոսյան՝ 6 միավոր
  • Մանուել Պետրոսյան՝ 6 միավոր
  • Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5.5 միավոր
  • Սամվել Տեր-Սահակյան՝ 5.5 միավոր
  • Մամիկոն Ղարիբյան՝ 4.5 միավոր
  • Էմին Օհանյան՝ 4.5 միավոր
  • Տիգրան Հարությունյան՝ 2.5 միավոր

Առաջնության 2-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Լևոն Արոնյանին:

Հայ շախմատիստուհիների արդյունքները 9 խաղափուլից հետո՝

  • Էլինա Դանիելյան՝ 6 միավոր
  • Մարիամ Մկրտչյան՝ 6 միավոր
  • Սուսաննա Գաբոյան՝ 5 միավոր

Առաջնության 2-րդ խաղափուլում Սուսաննա Գաբոյանը հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին, իսկ 9-րդ խաղափուլում Մարիամ Մկրտչյանը հաղթել է աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային:

Կարդացեք նաև

Back to top button