Այսօր երեկոյան՝ ժամը 23.00-ին, Կոպենհագենում կկայանա «Եվրատեսիլ-2014»-երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի տակ: Այս երեկո 10 տեղի համար կպայքարեն 16 երկրների` Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսատանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:
Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 50/50 հարաբերակցությամբ: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone երաժշտության հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը: