
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ամփոփվել է «Արվեստը՝ դպրոցում» նախագիծը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ կյանքի կոչվող ծրագրի շրջանակում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես եկավ Երևանի երաժշտական և արվեստի 24 դպրոցներում:








Շուրջ 2 ամիս տևած վարպետության դասերին մասնակցեցին մշակութային կրթօջախների շուրջ 1000 սաներ, ուսուցիչներ:
Աչքի ընկած պատանի երաժիշտները գալա համերգին ելույթ ունեցան արտիստի հետ նույն բեմում:




