
Սամարղանդում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Շանթ Սարգսյանը, որը 13 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ գրավել 43-րդ տեղը։
Տիգրան Լ․ Պետրոսյանը 7,5 միավորով 48-րդն է։
Ռոբերտ Հովհաննիսյանը (77-րդ տեղ) եւ Սամվել Տեր-Սահակյանը (81-րդ տեղ) վաստակել են 7-ական միավոր։
Մանուել Պետրոսյանը 6,5 միավորով 102-րդն է։
Չեմպիոնի տիտղոսը 5-րդ անգամ նվաճել է նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 10 միավոր։
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը 6,5 միավորով 36-րդն է։
Սուսաննա Գաբոյանը վաստակել է 6 միավոր եւ 47-րդն է։
Մարիամ Մկրտչյանը (5 միավոր) 75-րդ տեղում է։
Դեկտեմբերի 29-30-ին կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։




