ԿարևորՔաղաքական

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

Ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են «Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները, համագործակցության և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հարցեր»:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Աբդոլլահյանը «ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները՝ կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման համար և ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ այսօր աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համատեղ մամուլի ասուլիսը: 

Կարդացեք նաև

Back to top button