ԿարևորՀասարակություն

Բյուջեն թույլ է տալիս համակողմանի զարգացնել համայնքը․ հաստատվել է Արմավիր համայնքի 2024թ բյուջեն

Արմավիր համայնքի ավագանու արտահերթ նիստում միամանդատ ավագանին միաձայն հաստատել է համայնքի 2024թ բյուջեն, որը նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով: Հաջորդ տարվա բյուջեի սեփական եկամուտներն ու ծախսերը հավասար են, իսկ պակասուրդը 0 է: Ավելացել է նաև պետության կողմից տրվող դոտացիան: Այս տարի Արմավիր համայնքում իրականացվելու է նաև համայնքի մասնակցային բյուջետավորման  գործընթաց, որտեղ խնդիրների լուծման առաջնահերթությունները քվեարկությամբ որոշելու են համայնքի բնակիչները:

Արմավիր համայնքի 2024թ բյուջեն հավասարակշռված է ու իրատեսական՝ մասանգետների կարծիքն է: 2019թ-ից սկսած համայնքի բյուջեն տարեցտարի ավելանում է, որի կատարումը հնարավորություն է տալիս համայնքում բազմակի խնդիրներ լուծել ոչ միայն ներքին ուժերով, այլև կառավարության համաֆինանսավորմամբ: 2024թ բյուջեի եկամուտներն ու ծախսերը հավասարվել են՝ 2 մլրդ 803 մլն դրամ:

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյան. «Սա բացարձակ թվով մեր վերջին տարիների ամենամեծ աճն է, երբ համայնքի բյուջեն մեկ տարվա ընթացքում մոտավորապես 20 տոկոսով ավելանում է: Ավելացման մի մասը, գրեթե 400 մլն դրամ, պայմանավորված է պետական դոտացիայի թվի ավելացմամբ, շուրջ 120-130 մլն դրամ էլ ավելանում է համայնքի զուտ եկամտային մասից՝ նոր գույքագրումների, վարձավճարների նոր դրույքաչափերի, ընդլայնված նոր հնարավորությունների աճի արդյունքում»:

Համայնքի բյուջեն համալրվում է տեղական տուրքերի, հարկերի ու վարձավճարների մուտքերով: Ոլորտի մասնագետները նոր քարտեզագրում են իրականացրել, թարմացրել վարձավճարների նախկին պայմանագրերը, որոնք չեն վերնայավել 2001թ-2002թ-ից հետո: Համայնքապետարանի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Ալինա Հովհաննիսյան.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում է փոփոխութուն եղել, ըստ որի գները բարձրացվեն են հիմնականում շինթույլտվությունների մասով»:

2024թ բյուջեում ներառվել են նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի ծախսերը, որն առաջին անգամ է ներդրվում համայնքում: Համայնքներին տրվող սուբվենցիաների շրջանակում մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու նպատակով կառավարությունը պետական բյուջեից 500 մլն դրամ է հատկացնելու Արմավիր, Աշտարակ, Աբովյան և Ջերմուկ համայնքներին, որից Արմավիր համայնքին 120 մլն դրամ: Համայնքապետարանի աշխատակից Թամարա Շառոյան.

«2024թ ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով Արմավիր համայնքի 2024թ բյուջեում հատկացնել 24 մլն 193 հազար 600 դրամ: Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն բոլորը: Համայնքի բնակիչների կողմից քվերակության արդյունքում ընտրված առաջարկները ներկայացնել ավագանու հավանությանը: Իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ»:

Այս ծրագրի ներդրումը խթանելու է բնակչության մասնակցությունը համայնքային կյանքին: Բնակիչները հնարավորություն կունենան ներկայացնելու  իրենց բնակավայրի զարգացմանն ուղղված գաղափարներն ու ծրագրերը, քննարկել ու դնել քվեարկության: 2023թ ընթացքում Արմավիր համայնքում ծրագիրը փորձնական իրականացրել են: Արմավիր քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկի բնակիչները ցանկանում են աղբավայրի փոխարեն կանաչ գոտի ունենալ:

«Մենք ծրագիր չգրեցինք, չդիմեցինք համայքապետարան, բայց գարնանը մենք ծառատունկ ենք անելու, որպեսզի այստեղ ունենանք կանաչ գոտի: Այդ ազատ տարածքը դարձել է աղբավայր՝ ինչքան հող, բետոն, կա լցրել են, խոզ ու նապաստակ են պահում, որոնց գոմաղբը նույնպես թափվում է այդ տարածքում»:

Համայնքապետարան չդիմելու պատճառը ոռոգման ցանցի բացակայությունն է, բնակիչները որոշել են ժամանակավորապես լուծել խնդիրն իրենց միջոցներով: Իսկ այս տարի փորձնական քվեարկության արդյունքում 2024թ մասնակցային բյուջետավորմամբ Արմավիր քաղաքի կենտրոնի բակային տարածքներից մեկում խաղահրապարակ կկառուցվի: Բյուջեում 2 մլն դրամ է հատկացվել թափառող կենդանիների ստերջացման նպատակով: Հաստատվել են համայնքապետարանի աշխատակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը:  

Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է, որ հաշված օրերի ընթացքում 2023թ բյուջեի կատարողական կհասցվի 100 տոկոսի: Տարեմուտի գիշերը Արմավիր համայնքում տոնական միջոցառումներ նախատեսված չեն, բայց նորացվել է քաղաքի գլխավոր տոնածառը:

«Համայնքային միջոցներով տոնածառ է տեղադրվել նաև Սարդարապատի հուշահամալիրի ավտոկայանատեղիում: Առաջին անգամ զարդարվում են նաև բոլոր գյուղական բնակավայրերի կենտրոնական փողոցները, որտեղ մենք հետագա տարիների համար լուսավորության ցանցի ընդլայնում ենք նախատեսել»:

Համայնքի բնակավայրերին տոնական շունչ հաղորդելը արժեցել է շուրջ 10 մլն դրամ:

Կարդացեք նաև

Back to top button