ԿարևորՀասարակություն

Պուտինն ու Փաշինյանը շփվելու լավ հնարավորություն կունենան Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվել համաժողովի ընթացքում և առաջիկա միջոցառումների շրջանակներում»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի միջև առանձին բանակցություններ կլինեն։

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է և կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Կարդացեք նաև

Back to top button