
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան գյուղը պատրաստ է հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Բարեկամավանում հաստատվել ցանկացողները առնվազն 1 տարի՝ մինչև 2025 թվականի հունվար, չեն վճարի բնակարանի վարձ, ինչպես նաև, կախված ընտանիքի անդամների թվից, կստանան միջինը 400-ից 500 հազար դրամ արժողության տնային կենդանիներ, տնային պարագաներ և այլ օժանդակություն՝ կախված անհրաժեշտությունից:
Այս ծրագիրն իրականացվում է Նոյեմբերյան համայնքի, Բարեկամավան գյուղի, տեղական ՀԿ-ների ու սփյուռքահայ կազմակերպությունների ու անհատ նվիրատուների համատեղ ջանքերով և օժանդակությամբ:
Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին:




