ԿարևորՍպորտ

Այսօր կընտրվի ՀՖՖ նախագահը (ուղիղ)

Այսօր ՀՖՖ հերթական ժողովի ընթացքում կընտրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

ՀՖՖ-ի նոր ղեկավարը կընտրվի առաջիկա 4 տարվա համար։ Թեկնածուներն են ՀՖՖ գործող նախագահ, «ՖԱ Անին» ներկայացնող Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտուն» ներկայացնող Արաս Օզբիլիզը։

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է դարձել 2019 թվականին։ Այդ ժամանակ քվեարկել են գործկոմի 23 անդամներ։ Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն և ընտրվեց ՀՖՖ նախագահ, երկրորդ թեկնածու Թովմաս Գրիգորյանը ստացավ 7 ձայն, ևս 3 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։

ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունը կանցկացվի քվեարկությամբ, որին կմասնակցեն ՀՖՖ Գործկոմի 25 անդամներ։ Հնարավոր 25 ձայներից առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն կդառնա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահը մինչև 2027 թվականը։

Կարդացեք նաև

Back to top button