ԿարևորՄշակույթ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս
Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով։
Ուղերձում ասված է․

«Մեծարգո՛ մաեստրո,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյա հոբելյանի առիթով:

Ձեր ողջ կյանքն ու աշխատանքային գործունեությունը երաժշտարվեստին անմնացորդ
նվիրումի փայլուն դրսևորում են, իրական մտավորականի կերպարի արտացոլում:

Իբրև արժանավոր արվեստագետ՝ Դուք Ձեր նշանակալի ավանդն ունեք հայ երգչախմբային
արվեստի զարգացման գործում:

Ձեր գործունեությունն ուսանելի է բոլորի համար։ Տարիներ շարունակ Դուք և Ձեր գլխավորած
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն աշխարհի լավագույն
բեմահարթակներում արժանապատվորեն ներկայացնում եք հայ երգչախմբային արվեստը:

Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ,​
Սիրելի մաեստրո,

Ուրախ եմ, որ այսօր ողջ եռանդով շարունակում եք աշխատել: Վերստին շնորհավորելով
հոբելյանի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»:

Կարդացեք նաև

Back to top button