ԿարևորՀասարակություն

Քննարկել են հայ-վրացական համագործակցության շրջանակում Գուրիայի երկրամասի հետ առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները

Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը այցելել է հյուպատոսական շրջանում ընդգրկված Վրաստանի Գուրիա երկրամաս, փոխանցում է Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։

Տեղեկության համաձայն՝ դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած այցի շրջանակներում Գուրիայի վարչական կենտրոն Օզուրգեթի քաղաքում հանդիպում է ունեցել Գուրիայի նահանգապետ, Գուրիայում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Ուրուշաձեի և Օզուրգեթիի քաղաքապետի տեղակալ Գիորգի Ղուրջումելիձեի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության շրջանակում Գուրիայի երկրամասի հետ Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի, Հայաստանի և Վրաստանի մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Կարդացեք նաև

Back to top button