
Դեկտեմբերի 20-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1909-1936)» հատորի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի կողմից՝ հայ կինոյի 100-ամյակին նվիրված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ, իսկ տպագրիչը «Անտարես» հրատարակչությունն է։
Գրքի հեղինակը «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանն է, կազմողները՝ Զաքոյանը և Մարինա Մարտիրոսյանը։ Շնորհանդեսին ոչ միայն ներկայացվել է գիրքը, այլև «Այրուձի» խումբը հանդես է եկելստվերների թատրոնի կատարմամբ։
«Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1909-1936)»-ը եզակի հատոր է, որտեղ տեղ են գտել հայ կինոյի կայացման վաղ տասնամյակներին վերաբերող բացառիկ արխիվային նյութեր, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։
600 էջանոց այս գրքում ժողովված է շուրջ 375 փաստաթուղթ, 214 լուսանկար և իլյուստրատիվ այլ նյութեր։




