ԿարևորՀասարակություն

Կապահովվի ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների տրամադրումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով հանրակրթական առարկաներ դասավանդող և կամավոր ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Որոշմամբ՝ «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» միջոցառման տնտեսված գումարից 15215.2 հազար դրամը կուղղվի նախնական  /արհեստագործական/  և միջին մասնագիտական  ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման արդյունքում ընթացիկ տարում մասնակցած հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժական աշխատողների ֆինանսավորման համար:

Գործադիրն ընդունել է որոշում՝ հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքում պետբյուջեից լրավճար տրամադրելու համար: Ըստ հիմնավորման՝ ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար  կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը, և  լրավճարի տրամադրման  միջոցով  կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:

Կարդացեք նաև

Back to top button