Հասարակություն
Վիրահայ գործարարներն ստեղծել են Ջավախքի աջակցություն» բարեգործական հիմնադրամը
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Հայաստանաբնակ վիրահայ գործարարների նախաձեռնությամբ բացվել է «Ջավախքի աջակցություն» բարեգործական հիմնադրամը: Հայաբնակ Ջավախքը զարգացնելու ու շենացնելու նպատակով ստեղծված բարեգործական հիմնադրամն օրերս շուքով ազդարարեց իր գործունեության մասին: Հիմնադրամի գործունեության նպատակն է գործարարների ներդրումների միջոցով զարկ տալ տարածաշրջանի տնտեսական, կրթական, հասարակական ու մշակութային կյանքին, որպեսզի տեղաբնակները չբռնեն գաղթի ճամփան: «Ջավախքի աջակցություն» հիմնադրամն իր առաջին քայլով փորձել է խրախուսել բազմազավակությունը՝ դրամական օճանդակություն հատկացնելով Ախալքալակի ու Ախալցխայի բոլոր այն ընտանիքներին, որտեղ կծնվեն 3 եւ ավելի երեխաներ: