
Երևանում մեծ հանդիսավորությամբ վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որին հաջորդեց շքեղ հրավառությունը:
Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ վառվեցին նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:
Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձրել «Բարեկամություն» անսամբլի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:
Համերգային ծրագրի ավարտին բարձր տրամարությունն ապահովել են Արամ MP3-ն և Սրբուկը:















