ԿարևորՀասարակություն

Գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառմամբ պայմանավորված՝ կդադարեցվի դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցների երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման վաղվա միջոցառմամբ պայմանավորված` այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 23:00-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը:

Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը:
Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:

Կարդացեք նաև

Back to top button