ԿարևորՔաղաքական

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կայցելի Հայաստան

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի Հայաստան։ Պատվիրակության մաս կազմող զեկուցողներ Բերնդ Վյորինգերը և Բրիոնի Ռուդկինը կայցելեն Երևանի և Մասիսի քաղաքապետարան՝ հետամուտ լինելու «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» հայտարարությանը:  Նրանց կուղեկցի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ, պրոֆեսոր Յենս Վուլկը (Գերմանիա):

Զեկուցողները քննարկումներ կանցկացնեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ Պատվիրակությունը կհանդիպի նաև Արտաշատի, Երևանի, Գորիսի և Հրազդանի համայնքների ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, հանդիպում կանցկացվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) և Հայկական Կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչների հետ։ Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի նաև Մասիսի համայնք՝ հանդիպելու տեղական ընտրված ներկայացուցիչների հետ։

Կարդացեք նաև

Back to top button