
Մեղրի համայնքում իր դռները ուսանողների առջև առաջին անգամ բացել է Մեղրիի Թումո տուփը: Երեխաների և ծնողների հետ հանդիպում-քննարկման ժամանակ Թումո Կապանի կենտրոնի ղեկավար Անուշ Մեժլումյանը մանրամասն ներկայացրել, պատմել և ցույց է տվել Թումոյի ուսանողների աշխատանքները, հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը իր շնորհավորանքի ուղերձն է հղել Թումո կենտրոնի անձնակազմին և սաներին։






«Թումո Հայաստան» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին:
Թումո տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ են, որոնք տեղադրվում են փոքր բնակավայրում: Թումո տուփերն ու Թումո կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ Տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ:




