
Հանրային ռադիոյում նախաամանորյա տրամադրություն էր։ Ռադիոտան 1-ին հարկի մեծ դահլիճում Հանրայինի աշխատակիցների փոքրիկները դիտեցին «Թատրոն Կայարանի» «Թռի–վռի մի ճպուռ» մանկական մյուզիքլը, լսեցին «ԱՐԵՎԻԿ» մանկապատանեկան անսամբլի պատանի երգիչներին։
Դինամիկ, զվարճալի երգերով ու հետաքրքիր պարային համարներով հանդիպման ավարտին երեխաներին նվերներ հանձնեց Ձմեռ պապը։



Հանրային ռադիոյի ծրագրերի տնօրեն Նազենի Չորեքչյանի խոսքով` ավանդական դարձած այս միջոցառումների նպատակը ամենափոքրերին տոն նվիրելն է։




