
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը արծաթե մեդալ է նվաճել։
Հայկը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Առաջնության հաղթող է դարձել գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, որը վաստակել է 9.5 միավոր:




