ԿարևորՔաղաքական

Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին

Եվրոպայի միությունը մտնում է կովկասյան տարածաշրջան` ասում է վրաստանաբնակ միջազգայնագետ Գեորգի Թումասյանը` դիտարկելով Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը։ Նա համոզված է, որ ԵՄ բոլոր պահանջները կատարելու դեպքում Վրաստանն առանց որևէ խնդրի կկարողանա դառնալ ԵՄ անդամ։ Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա այն նոր ճանապարհ է սկսում, որն ուղենշում է Եվրոպական միության հասանելիությունը Կովկասյան տարածաշրջանի համար` ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։ 

Գեորգի Թումասյանը կարծում է, որ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը մեծապես առնչվում է նաև Հայաստանին։

«Եվրոպական հարթակում գիտակցում են, որ Վրաստանին նման կարգավիճակ չշնորհելով՝ կսահմանափակեին նաև Հայաստանի՝ կառույցին ավելի մոտենալու հնարավորությունը։ Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։ Սա կարևոր ազդակ է, որով Հայաստանին տրվում է պատմական հնարավորություն հայ-վրացական հարաբերությունների համատեքստում  անվտանգության համակարգի մաս դառնալու, ինչը կարևորվում է հատկապես հետպատերազմյան իրականության մեջ»,- ասում է վրաստանաբնակ միջազգայնագետ Գեորգի Թումասյանը։    

Back to top button