ԿարևորՍպորտ

Վարազդատ Լալայանը՝ ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր․ Ծանրամարտի Գրան Պրի

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամգերծանրքաշային Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Գրան Պրիումորը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Լալայանը ոսկե մեդալին արժանացել է երկամարտի 441 կգ արդյունքով (200 +241 կգ):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն էլ երկամարտի 430 կգ արդյունքով (190+240 կգ) կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Այսպիսով, Հայաստանի ծանրամարտի հավաքականը վարկանիշային Գրան Պրիում երկամարտի 7 մեդալ է նվաճել:

Ավելի վաղ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) նվաճել էր մրցաշարի հաղթողի կոչումը, Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Կարդացեք նաև

Back to top button