Հասարակություն

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.

Սիրելիհայրենակիցներ,

Արցախի Հանրապետությանիշխանություններիեւանձամբիմանունից ի սրտե շնորհավորումեմձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորներիհամերաշխությանմիջազգայինօրվաառթիվ:

Մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը` ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան: Քրտնաջան աշխատանքն ու բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք են վայելել դեռեւս մեր նախնիների մոտ: Աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման առարկա:

Այսօր էլ արցախցին ջանք ու եռանդ չի խնայում սեփական հողի շենացման, հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Պետությունն էլ իր հերթին անում է հնարավորն աշխատավորների իրավունքների պաշտպանության, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության վերացման, մարդկանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Սրանք այն կարեւոր խնդիրներից են, որոնք մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Թանկագին արցախցիներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ազնիվ ու արդար աշխատանքում` ի նպաստ եւ ի բարօրություն ձեր ընտանիքների եւ հարազատ Արցախի:

 

Back to top button