ԿարևորՀասարակություն

Միքայել Վարդանյանը Գր. Լուսավորիչ ԲԿ ծննդատանը նվիրել է 116մլն դրամի ժամանակակից բուժսարքեր

ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ծննդատունը համալրվել է եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության ժամանակակից բժշկական սարքավորումներով: Բարերար Միքայել Վարդանյանի աջակցության շնորհիվ ծննդատունն արդեն ունի նորածնային նոր ինկուբատորներ, նեոնատոլոգիական շարժական ուլտրաձայնային համակարգ, նորածնային բարձր հաճախականության արհեստական շնչառական  սարք,  ծննդաբերական, նորածնային վերակենդանացման և բժշկական էլեկտրոհիդրավլիկ վիրահատական բազմաֆունկցիոնալ սեղաններ,  էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորածնային սարք, ՄՌՏ-ի ընթացքում պացիենտին դիտարկող համակարգ: Կենսական կարևորության 15 սարքավորման ձեռք բերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 116 մլն դրամ:

Back to top button