ԿարևորՀասարակություն

Սպասվում են տեղումներ և մառախուղ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 13-ին շրջանների զգալի մասում, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք նաև

Back to top button