
Հունաստանը ողջունում է խաղաղ գործընթացը, որն այժմ ընթանում է Հարավային Կովկասում, Բրյուսելում ընթացող ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգի Գերապետիտիսը։
«Հունաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին հարաբերությունների խորհուրդ՝ ներկայացնելու իր դիրքորոշումները՝ ուղղված կայուն խաղաղությանն ավելի լայն տարածաշրջանում։ Ես երկար զրուցել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ, և մտադիր եմ մոտ ապագայում այցելել երկիր»,- ասել է նա։




