
ՀՀ Ազգային ժողովը 95 կողմ, միաձայն քվեարկությամբ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը։
ԱԺ փոխնախագահ, հայ-հնդկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր գրառմամբ անդրադարձել է համաձայնագրի կարևորությանը։ «Որպես հայ-հնդկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը։ Սա կարևոր քայլ է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին։
Ազգային ժողովի կողմից քայլեր են ձեռնարկվում նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև խորհրդարանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»։




