ԿարևորՀասարակություն

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալը Մակրոնը «խիզախություն» է համարել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հայաստանի խիզախությունը՝ Հռոմի ստատուտին միանալու համար, X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին՝ հրապարակելով տեսայնութ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակի կապակցությամբ միջոցառումից։

«Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին: Շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգություններն են բերել այս երկրին և այս ժողովրդին»,-ասել է Մակրոնը:

2023 թվականի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը: Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Back to top button