ԿարևորՏնտեսական

Որտե՞ղ են «հանդիպում» ներդրողն ու բիզնեսը․ նոր հարթակ Հայաստանի տնտեսության համար

Առաջիկա օրերին Հայաստանում նոր օնլայն հարթակ կգործարկվի։ Սա ՓՄՁ-ի ու ներդրողների միջև յուրատեսակ կամուրջ կդառնա։ Գաղափարն առաջացել է 2020 թվականին, երբ Հայաստանի հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ն արդեն մեկ տարի գործում էր։ ԱՆԻՖ-ի հիմնական մանդատը մեծածավալ ներդրումներ ներգրավելն ու խոշոր նախագծեր իրականացնելն է ՀՀ-ում։ Հետաքրքրություն կար նաև սկսնակ, փոքր ու միջին բիզնեսի կողմից։ Հարթակում ներկայացվելու են բազմաթիվ բիզնես նախագծեր, նրանց ստեղծման պատմությունները, զարգացումն ու ֆինանսական կանխատեսումները: Ընկերությունները հարթակի միջոցով բաժնետոմսեր և պարտատոմսեր տեղաբաշխելու հնարավորություն կստանան:18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ աշխարհի ցանկացած կետից կկարողանա հարթակի միջոցով ներդրումներ կատարել։ Ավելի քան 300 հայտից 12-ն ընտրված են։  

Ժամանակակից աշխարհում ներդրողն ու բիզնեսը հանդիպում են օնլայն հարթակում, ծանոթանում առաջարկների հետ, մտածում, հետո ներդրում կատարում՝ ձեռք բերելով ընկերության բաժնետոմսերը։ Հայաստանում աստիճանաբար փորձ է արվում զարգացնել Բաց բաժնետիրական ընկերության գաղափարը։ Հայաստանյան փոքր ու միջին բիզնեսն է բաժնետոմսերը հասանելի դարձնելու ներդրողներին։ Այս դեպքում հնարավոր է ստեղծել երկկողմանի շահավետ համագործակցություն՝ բիզնեսը շրջանառու միջոցներ կստանա ու կընդլայնվ,ի ներդրողն էլ՝ այս դեպքում, սփյուռքահայերը, Հայաստանյան ընկերություններում բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն կունենան։ «Պլանետ Ֆայբեր» ընկերությունը պատրաստ է իր բիզնեսում ժամանակակից մեթոդներով ներդրումներ ներգրավել։

Ընկերության տնօրեն Տիգրան Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում ընդգծում է․ «Հավատն ու վստահությունը սփյուռքի համայնքի վրա է։ Երկու մասի եթե բաժանենք, հայկական ընկերության պրոմոդ անի ու ունենա ֆինանսական շահ։ Մեր առաջնահերթությունն այն է, որ օգնելով հայկական բզինեսին, ներդրողը ունենա նաև շահ»։

Ընկերությունը ստեղծվել է 2020-ի երկրորդ կեսին։ Զբաղվում են ՏՏ պրոդուկտների ու ծրագրային առաջարկների վաճառքով։ Ընկերության պոտենցիալ հաճախորդները հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններն են։

Առաջարկն ըստ էության օնլայն հարթակ է, որտեղ ոլորտի ներկայացուցիչները կարողանում են ստանալ բոլոր հարցերի պատասխանները՝ խորհրդատվությունից մինչև վաճառք․

«Մենք գտանք այն պրոդուկտը, որը կարողանանք ունենալ և դուրս գալ միջազգային շուկա՝ ստեղծելով բոլոր սխեմաները, նաև ունենալով որոշակի համագործակցության տարբերակ՝ որպես ֆրեյչայզինգ մոդել՝ երկիր ներթափանցելու համար։ Ակտիվ քայլերով գնում ենք առաջ։ Արդեն իսկ Վրաստանում սկսվել է մեր ներթափանցման գործըանցը շուկա, այնտեղ անձնակազմ ունենք, հունվարից սկսելու ենք աշխատեցնել։ Հայաստանում ու Վրաստանում ամբողջությամբ մեր գործընթացը փոխելու ենք օնլայն հարթակի»։

Այս ընկերությունը ընտրված 12 բիզնեսից մեկն է, որը ներկայացված է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) նախաձեռնությամբ ստեղծված ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակում (ARFI-Armenia Financed)։ Հարթակում ներդրողները հնարավորություն ունեն ծանոթանալու բիզնես առաջարկների հետ ու ներդրումներ կատարելու այնտեղ՝ ձեռք բերելով բաժնետոսմեր։

Ներկայացված էր 300-ից ավելի հայտ՝ «Ռադիոլուրին» ասում է ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանն, ընդգծելով՝ հարթակում կհանդիպեն ներդրողն ու բիզնեսը․ «Մենք արդեն պատրաստ ենք, և տեխնիկապես, և բոլոր գործընթացները արդեն կան։ Մնում է՝ ընկերությունների հետ պայմանավորվենք, հասկանանք գործարկման օրը»։

Ներդրողները ներդրում իրականացնելիս չորս օր մտածելու ժամանակ կունենան։ Այդ ընթացքում նրանք կարող են ներդրումը չեղարկել առանց միջնորդավճարի կամ տուգանքի։ Սա կանոնակարագված է՝ ասում է Էդգար Էվոյանը, հղում անելով միջազգային պրակտիկային․

«Եթե ընկերությունը չի հավաքում նվազագույն գումար այդ ժամանակահատվածում, ֆիանսնավորումը հաջորղված չի համարվում։ Մինչ այդ ներդրում իրականացնող անձինք գումարները հետ են ստանում։ Քարտային գործարքների դեպքում ՝ ավտոմատ, բանկային փոխանցման դեպքում՝ 2-3 օր կտևի»։

Թիրախում ԱՄն, Եվրոպան։ ՌԴ-ն էլ են դիտարկում, բայց այստեղ, իրավիճակով պայմանավորված, ակնկալիքներն այս պահին մեծ չեն։ 12 հայտ հաստատված է, բայց սա չի նշանակում, որ 12 էլ ներդրում կունենան։ Ամեն ինչ կախված է ներդրողների հետաքրքրվածությունից։ Հայտերի ոլորտները դիվերսիֆիկացված են՝ ՏՏ, արտադրություն, ծառայությունների ոլորտ։ Միանգամից մերժում են խաղադրույքների ու ծխախոտի արտադրության ոլորտներից ստացվող հայտերը։

Back to top button