ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվել է Արագյուղ և Քարաշամբ բնակավայրերը կապող ճանապարհը

Ավարտվել է Տ-6-3, /Հ-4/ (Արագյուղ) — /Հ-5/ ավտոճանապարհի 3.7կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Ճանապարհն անցնում է Կոտայքի մարզով և միմյանց է կապում Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերը։

Ճանապարհը մինչ հիմնանորոգումը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Ամբողջովին հիմնանորոգվել է ճանապարհի հիմքը‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։

Բարեկարգված ճանապարհի միջոցով կհեշտանա երթևեկությունը Հրազդանից դեպի Արագածոտնի‚ Շիրակի և Լոռու մարզեր։

Հիմնանորոգումը կատարել է «Լիլիթ-87» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Back to top button