ԿարևորՄշակույթ

Հայաստանի ազգային փոքրամասնությունների արվեստին ու մշակութային առանձնահատկություններին նվիրված միջոցառումների շարք կանցկացվի

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների արվեստին ու մշակութային առանձնահատկություններին նվիրված միջոցառումների շարք։

Դեկտեմբերի 8-ին, 17:00-ից «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք երեկոն կմեկնարկի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների և պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկումով։

Դահլիճի ճեմասրահում տեղի կունենա կերպարվեստի և կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես, որից հետո ազգային երգի և պարի խմբերը հանդես կգան տոնական համերգային ծրագրով։

Back to top button