ԿարևորՀասարակություն

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։

«Այսօր դեկտեմբերի 7-ն է, լրանում է 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցը, որին զոհ գնացին շուրջ 25 հազար մեր հայրենակիցներ։ Խնդրում եմ հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգենք երկրաշարժի զոհերի հիշատակը»,- ասել է վարչապետը։

35 տարի առաջ այս օրը՝ 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան: Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 տոկոսը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ՝ Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

Back to top button